ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Առաջին ուսմասվարը

Առաջին ուսմասվարը
22.05.2025 | 11:00

(պամֆլետ՝ առաջին դեմքով)

Օբշի պրիվետ, տխմարնե՛ր,

Հապա լսե՛ք, ոջիլնե՛ր,

Ես՝ կրթվածըս նորաձև,

Որոշել եմ ձեզ կրթել։

Ե՛ս եմ ասում՝ որը՝ ոնց,

Ով դեմ է՝ կուտի տըփոց,

Ոստիկանն է իմ ուժը

Հողատուն է իմ մուժը։

Հետևե՛ք իմ պրոֆիլին,

ՈՒ մուծվե՛ք իմ ֆոնդերին,

ՈՒսմասվար եմ նորաձև,

Որոշել եմ ձեզ կրթել։

Ես ու մարդըս տասնութին,

Խոստացանք ձեզ լավ երկիր,

Փոխարենը տվինք մահ

ՈՒ ավեր ու ցավ ու վիշտ։

Բայց դա փու՛յթ չէ, մոռացե՛ք,

Գրանցվե՛ք ու դե՛ս եկեք,

Իմաստակ եմ նորաձև,

Որոշել եմ ձեզ կրթել։

Երբ կռիվ էր մեր երկրում,

ՈՒ զոհվում էր քո որդին,

Ես փիառըս էի անում,

Որ լռեցնեմ բոլորին։

Որ լռեցնեմ բոլորիդ,

Ասեմ՝ «կռվե՛լ եմ, իսկ դու՞»

Ես՝ հերոսըս նորաձև,

Որոշել եմ ձեզ կրթել։

Մեզ է՛լ պետք չէ հաղթանակ,

Մեզ է՛լ պետք չէ զենք, բանակ,

Մեզ է՛լ պետք չէ ոչ մի բան,

Միայն՝ իմ ձեռքով կրթվել։

Օրինակ եմ ծառայում,

Ձեզ «տխմար» եմ անվանում,

Հիմա դա՛ է նորաձև,

Որոշել եմ ձեզ կրթել։

21.05.2025

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ